ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Քաղաքացիական հասարակության զարգացման քաղաքականությունը ՀՀ-ում. քաղաքական շահերի բավարարման ներկա պլատֆորմը

09.08.2011

Քաղաքացիական հասարակության զարգացման միջավայրը. տաշտակն ինչպես որ կա

Անցումնային ժողովրդավարություններում քաղաքացիական հասարակության կայացման մակարդակը ներկայում ընդունված է գնահատել ոչ-պետական կազմակերպությունների թվով: Այս մոտեցման տրամաբանությամբ երեք միլիոնանոց Հայաստանում, ուր գրանցված են շուրջ 5000 հասարակական կազմակերպություններ, քաղաքացիական հասարակության ինստիտուցիոնալացումը թերևս կարելի է համարել կայացած:

Դժվար կլինի չհամաձայնել նման հայտարարության հետ՝ հաշվի առնելով այդ կառույցների գործունեության արդյունքները վերջին տարում, որոնցից թերևս ամենախոսունը «Հասարակական կազմակերպությունների մասին օրենքի» նոր նախագծով առաջարկվող փոփոխությունների կասեցումն էր: Այս փորձությունը կարելի է համարել Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացածության նշաձող: Կայացումը, սակայն, հասարակության այս կառույցի ոսկրացում չի նշանակում բնավ, այլ զարգացման նոր հորիզոններ, հնարավորություններ և, իհարկե, նոր կարիքներ ու մարտահրավերներ: Կարծում ենք հասունացել է քաղաքացիական հասարակության զարգացման նոր խնդիր սահմանելու և դրանց հեռահար լուծումներ փնտրելու պահը: Լուծումներ, որոնք հիմք կդառնան համապարփակ ու հեռամետ նպատակների նյութականացման համար:

Քաղաքացիական հասարակության կառույցների, մասնավորապես հասարակական կազմակերպությունների զարգացման համար ներկա փուլում առավել կարևոր նշանակություն ունի նպատակային պետական քաղաքականության և իրավական կարգավորման միջավայրը:

Սակայն արդյո՞ք ներկա պետական քաղաքականությունն ընձեռում է զարգացման բարենպաստ հնարավորություններ: Ազգային մի շարք ռազմավարական փաստաթղթերում, մասնավորապես՝ Կայուն զարգացման ծրագրում, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունում կամ Եվրոպական հարևանության և գործընկերության փաստաթղթերում, այդ թվում՝ 2011-2013թթ. ազգային ինդիկատիվ ծրագիրը, քաղաքացիական հասարակության կառույցների մասնակցությունը երկրի կառավարման և ոլորտային քաղաքականությունների մշակման ու իրականացման գործում ճանաչվել է առանցաքային: Սակայն վերը նշված ռազմավարություններից միայն ԵՀՔ ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011 թթ. միջոցառումների ցանկն է նախանշում այդ մասնակցության հստակ մեխանիզմ. ՔՀ մասնակցության վերաբերյալ հայեցակարգի մշակում:

Քաղաքականության հարթությունում ընդհանուր տպավորությունն այնպիսին է, ասես հայաստանյան իշխանությունները, առաջնորդվելով եվրոպական համայնքին ինտեգրվելու իրենց իսկ սահմանած տրամաբանությամբ, օրերից մի օր պարտավորված են եղել երկխոսել ՔՀԿ-ների հետ, և այսօր այդ «պարտադրված» տրամաբանությունը շարունակում է գործել զուտ իներցիայով: Որպես այդ իներցիայի հետևանք, ՔՀԿ-ներն այսօր առավել հստակորեն են պատկերացնում իրենց շահերը, զարգացման հնարավորություններն ու մարտահրավերները և պատրաստ են նոր մի ուժ ձևավորել հարաբերությունների դինամիկան դրականորեն փոփոխելու նպատակով:

Նոր տաշտակի անհրաժեշտությունը

Նման նոր հարաբերությունների դինամիկայի առանցքային տարբերությունը զարգացման կարիքների առավել հստակ գիտակցումն է ՔՀԿ-ների կողմից: Թերևս արձագանքողից նախաձեռնող գործելաոճի անցնելու ժամանակն է: Ընդ որում, նման գործելաոճը պիտի ուղղված լինի զարգացման օրակարգը երկկողմանիորեն ձևավորելուն: Զարգացած քաղաքացիական հասարակության կառույցն անկախ իր գործունեության առաքելությունից պիտի կարողանա հետևողականորեն իրականացնել իր առաքելությանը հարիր գործառույթներ՝ առանց արտաքին միջավայրից բխող խոչընդոտների միջամտության, որոնք կարող են ընդհատել նրա գործունեությունը: Այդպիսի կառույցը պիտի ի զորու լինի կայուն և ինքնաբավ կերպով զարգանալու, ինչպես նաև փնտրի ու առաջարկի ստեղծագործ և նորարարական մոտեցումներ:

Նման գործունեություն ծավալելու համար ամենաէական նախապայմաններից է պետության և հասարակության բոլոր շերտերի կողմից ՔՀԿ-ների ընկալման փոփոխությունը: Անհրաժշետ է, որպեսզի իշխանություններն ընկալեն ու ճանաչեն ՔՀԿ-ներին որպես ազգային շահերի բավարարման և ճյուղային զարգացման գործընթացների լիիրավ ու լիարժեք դերակատար: Վերաբերմունքի փոփոխությունն ամրապնդելու համար անհրաժեշտ են հստակ ու գործուն մեխանիզմներ, այդ թվում՝ պետական պատվերների ինստիտուտի ձևավորումն ու հիմնադրամների ստեղծումը՝ ՔՀԿ-ների պետականակերտ գործունեությանն աջակցելու համար:

Հին ու նոր տաշտակների միջև

Հին տաշտակից՝ ներկա «պարտադրված», իներցիոն քաղաքականությունից անցումը որակապես նորին, որի շրջանակներում քաղաքացիական հասարակությունը և պետությունը հանդես են գալիս որպես գործընկերներ, էվոլյուցիոն գործընթաց է: Դրան պիտի սատար կանգնեն ներկա և հաջորդ իշխանությունները, ընդ որում՝ բացառելով աջակցության որևէ քաղաքականցում և ապահովելով գործունեության մատչելի, թափանցիկ և հավասար պայմաններ: Ներկայում ՔՀԿ-ների ֆինանսական անկայունությունը և հեռահար ռազմավարության բացակայությունը նրանց հաճախ նետում են մի «կրակից» մյուսը՝ միջազգային դոնորից իշխանություններ կամ հակառակը՝ ստիպելով հանդես գալ առավելագույնս ճկուն լարախաղացի դերում, ճարպկորեն խաղարկել սեփական առաքելության իրականացման ու պատվիրատուի շահերի բավարարման լարերի միջև:

ՔՀԿ-ներն ակներևաբաև երկար խուսանավել չեն կարող. պիտի շարունակեն խաղալ՝ փորձելով աստիճանաբար ամրացնել պետության լարը: Այն այնքան ամուր պիտի լինի, որ ցանկացած լարախաղաց հավասար հնարավորություն ունենա ապահովելու իր լավագույն դերակատարումը՝ հիմնվելով իր հմտությունների վրա: Այդ հիմքը պետության հստակ ու հեռահար քաղաքականությունը պիտի լինի, ոչ թե դրա կարճաժամկետ, կողմնակալ մոտեցումները՝ քաղաքական պատեհապաշտական նկրտումներն ապահովելու համար:


Համառոտագիրը մշակվել է 2011թ-ի հունիսի 30-ին կայացած` «Քաղաքացիական հասարակության կառույցների զարգացման քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությունում» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա:

Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Քննարկումը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացմանը միտված քաղաքականության, կանոնակարգման և ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Քաունթերփարթ ինթենեյշնլ» կազմակերպության աջակցությամբ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։