- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Նոյեմբերի 10-11 Երևանում կայացավ «Արևելյան գործընկերություն. զարգացումների ներքաղաքական և Եվրոպական համատեքստը» համաժողովը: Այն կազմակերպել էր Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, Մոզայիկ ինստիտուտի և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի օժանդակությամբ: Համաժողովի նպատակը Հայաստանում քաղաքականության մշակման և որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական հասարակության և հասարակական կազմակերպությունների դերի բարձրացմանը նպաստելն է: Սա եվրոպական ինտեգրմանը նվիրված յոթերորդ ամենամյա համաժողովն էր, որը Եվրոպական միության հետ Հայաստանի Հանրապետության ինտեգրման գործընթացի ընթացքը փորձագիտական համայնքին և լայն հասարակությանը ներկայացնելու ու լուսաբանելու ուրույն ամբիոն է դարձել: Համաժողովին մասնակցեցին Հայաստանի, Վրաստանի, Չեխիայի, Թուրքիայի, Ֆինլանդիայի, ինչպես նաև եվրոպական և միջազգային կառույցների, այդ թվում` ԵՄ, ԵԽ, ԵԱՀԿ ներկայացուցիչներ: Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Արտաքին գործերի նախարար պրն. Էդուարդ Նալբանդյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Օննո Սիմոնսը: Համաժողովում զեկույցով հանդես եկավ ԵՄ խորհրդատվական խմբի ղեկավար Անտի Հարտիկայնեն, ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի առաջին փոխտնօրեն Դուգլաս Ուեյքը և այլոք: Համաժողովը եզրափակիչ ուղերձով ամփոփեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Եվրանեստի համանախագահ Կրիստիան Վիգենին:
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։
ավելին >>
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ «Երիտասարդ, ակտիվ, լսելի» Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց
|
|
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում: |
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։