- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
ՄԶՄԿ թիմը ֆլեշ-մոբ էր կազմակերպել Հայաստանում ծնունդների սեռային կազմի խիստ շեղման խնդիրը բարձրաձայնելու նպատակով: Միջոցառումը տեղի ունեցավ Հյուսիսային պողոտա և Աբեվյան փողոց խաչմերուկում: Կեսօրին ՄԶՄԿ ակտիվիստները հավաքվեցին այնտեղ՝ 250 փուչիկներով, որոնցից վարդագույնները խորհրդանշում էին աղջիկներին, կապույտները՝ տղաներին : Ֆլեշ-մոբի կազմակերպիչները խնդրում էին անցորդներին մի թելի վրա կապել այն քանակությամբ ու գույնի փուչիկ, ինչ քանակությամբ և սեռի երեխաներ նրանք ունեն, իսկ մյուս թելի վրա կապել այն քանակությամբ ու գույնի փուչիկ, ինչ քանակությամբ ու սեռի երեխաներ նրանք կցանկանային ունենալ: Միջոցառման ընթացքում անցորդ տղամարդկանց կրծքին ամրացվեցին խորհրդանշական սպիտակ ժապավեններ: Սա միջազգային հանրության կողմից ընդունված գործողություն է, որով տղամարդիկ բարձրաձայնում են կանանց նկատմամբ բռնությանն իրենց դեմ լինելու մասին: Միջոցառման ողջ ընթացքում պաստառների միջոցով ներկայացվել են Հայաստանում ծնունդների սեռային կազմի խիստ շեղման վերաբերյալ կոչերը: Միջոցառմանը մասնակցեցին ավելի քան 100 անցորդներ՝ երիտասարդներ և ծերեր:
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։