- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականացնում է «Աջակցություն խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելություններում երիտասարդների մասնակցությանը» ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել երիտասարդության մասնակցությունը ընտրական գործընթացներում՝ հնարավորություն տալով ծրագրի մասնակիցներին ընտրությունների ժամանակ հանդես գալ որպես անկախ դիտորդներ:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել դասընթացներ՝ ուղղված որպես դիտորդներ ընտրություններում ներգրավվել ցանկացող 50 երիտասարդների վերապատրասմանը, որոնց ավարտից հետո ՄԶՄԿ-ն դասընթացներն ավարտած երիտասարդներին կաջակցի օրենքով սահմանված կարգով Կենտրոնական ընտրական հանձնաժողոնից ստանալ դիտորդական հավատարմագրում, ինչպես նաև մասնակցել 2012 թվականի մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին որպես դիտորդներ: Դասընթացների ընթացքում մասնակիցներին կներկայացվեն ՀՀ ընտրական օրենսգիրքը, ընտրությունների միջազգային չափանիշները, դիտորների վարքի կանոնագիրքը և դիտորդական առաքելության առանձնահատկությունները:
Ծրագրին մասնակցելու նպատակով հրավիրվում են 18-35 տարեկան երիտասարդներ Լոռվա, Շիրակի, Տավուշի, Արագածոտնի և Կոտայքի մարզերից՝ մասնակցելու երկօրյա դասընթացներին: Դիմորդները պետք է չհանդիսանան որևէ կուսակցության անդամ, ներգրավված չլինեն որևէ կուսակցության կամ թեկնածուի քարոզարշավում և կայանալիք ընտրություններում հանդես չգան որպես որևէ կուսակցության, առաջադրված թեկնածուի վստահված անձ/ներկայացուցիչ:
Դասընթացները կանցկացվեն 2012 թվականի մարտ 25 – ապրիլի 10-ը Վանաձոր, Գյումրի, Իջևան, Աշտարակ և Հրազդան քաղաքներում: Դիմում-հայտերի հիման վրա ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն դասընթացների վայրի և օրվա մասին:
Ծրագրի դիմելու նպատակով խնդրում ենք լրացնել կից դիմում-հայտը և այն մինչև 2012 թվականի մարտի 22-ը ուղարկել [email protected] և [email protected] էլեկտրոնային հասցեներին՝ առարկայում նշելով “Call on elections’ observation” անվանումը:
Լրացուցիչ հարցերի և տեղեկությունների համար կարող եք դիմել Մարդկային զարգացման միջազգային կենտրոն, 19 Սայաթ-Նովա, Երևան, + 374 10 58 26 39 Մոնիկա Սարգսյանին:
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։