- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Այսօր վաղ առավոտյան Երևանում սկսվեցին առաջնորդության, հաղորդակցման և կոնֆլիկտների կարգավորման հմտությունների վերաբերյալ վերապատրաստման դասընթացները, որոնք կշարունակվեն մինչև փետրվարի 17-ը: ՄԶՄԿ-ի և թուրքական «Գայա» կազմակերպության կողմից իրականացվող այս դասընթացների նպատակն է հայ և թուրք գործարարների, քաղաքական և քաղաքացիական հասարակության երիտասարդ առաջնորդների շրջանում զարգացնելու առաջնորդության, հաղորդակցման և կոնֆլիկտների կարգավորման հմտությունները: Ակնկալվում է, որ դասընթացների արդյունքում մասնակիցները հնարավորություն կունենան մշակել և իրականացնել միջտարածաշրջանյին համագործակցության նախաձեռնություններ:
Հինգօրյա դասընթացները, որոնք նախատեսված են երիտասարդ գործարարների համար, վարում է ՄԶՄԿ-ի կրթության և վերապատրաստման բաժնի ղեկավար Աշոտ Խուրշուդյանը: Այսօր հակիրճ ելույթներով հանդես եկան նաև ՄԶՄԿ գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը և ՀԱԳ(Գ)Մ ծրագրի ղեկավար Արթուր Ղազարյանը:
Հաջորդ շաբաթ տեղի կունենան երիտասարդ քաղաքական և հասարակական գործիչների համար նախատեսված դասընթացները:
Այս դասընթացները «Աջակցություն հայ-թուրքական հարաբերություններին» ծրագրի մասն են կազմում: Ծրագիրն իրականացվում է ՄԶՄԿ-ի, Եվրազիա համագործակցության հիմնադրամի, Երևանի մամուլի ակումբի և ՀԱԳ(Գ)Մ)-ի համատեղ ջանքերով և ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսական աջակցությամբ:
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։