ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Երևանը գրքի 12-րդ համաշխարհային մայրաքաղաք

26.10.2012

Գիրքը և կրթությունը միշտ էլ առաջնահերթ տեղ են գրավել հայի կյանքում: Ըստ բազմաթիվ աղբյուրների` Հայոց Մեծ Եղեռնի ընթացքում թուրքի սրից ու հրից փախչող հայերը իրենց հետ էին վերցնում ոչ թե իրենց հարստությունը, այլ գրքերը` այս կերպ փրկելով հարյուրավոր ձեռագրեր և հայոց գիրը: Պատահական չէ նաև, որ արաբական զավթիչները մտնելով Հայաստան և տեսնելով բազմահազար գրքերը, մարդկանց սերն ու վերաբերմունքը գրքի հանդեպ՝ գոչել են, որ իրենք մտել են գրքի երկիր:

Այս տարվա ամենամեծ իրադարձությունը թերևս Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելն էր: Անչափ ոգևորող է նաև այն փաստը, որ Հայաստանի 12-րդ մայրաքաղաքն է դառնում գրքի 12-րդ համաշխարհային մայրաքաղաք: Այս տիտղոսի համար մրցում էին Հայաստանը, Մեծ Բրիտանիան և Չինաստանը: Հայաստանի հաղթանակին նպաստեց նաև այն հանգամանքը, որ այս տարի նշվում է հայատառ տպագրության հիմնադրման 500-ամյակը:

2012թ. ապրիլի 22-ին, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հնագույն ձեռագրերի թանգարան-ինստիտուտի` Մատենադարանի առջև Երևանը հռչակվեց 2012 թ. գրքի 12-րդ համաշխարհային մայրաքաղաք: Շքեղ հանդիսությամբ գրքի 2011 թ. մայրաքաղաք Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիցիո Մակրին տիտղոսը փոխանցեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Բացման արարողության ընթացքում Մատենադարանից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա աշխարհի գործող 19 այբուբենների տառերից հավաքվեց խորհրդանշական «Ամրագրիր քո ապագան» քանդակը, որը դեպի վեր քայլող մարդ է, ով գնում է դեպի ապագան:

Միջոցառմանը ելույթ ունեցան արգենտինյան տանգոյի վարպետներ և 2013 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք Բանգկոկից ժամանած ազգագրական համույթը, Հայաստանի պարի պետական համույթը: Երևանն այս պատվավոր տիտղոսը կրելու է ուղիղ մեկ տարի:

Այս ամենին է միանում նաև հայատառ տպագրության հիմնադրման 500-ամյակին նվիրված տոնական հանդիսությունների հիմնական մասը: Գրքի երևանյան տոնին մասնակցելու նպատակով այդ օրերին Հայաստան են ժամանել աշխարհի ավելի քան 30 երկրների պատվիրակներ ու հինգ տասնյակից ավելի պատվո հյուրեր:

«Երևանը գրքի միջազգային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում ՀՀ պատմության թանգարանում բացվեց «Գրի հավերժություն» խորագիրը կրող ցուցահանդեսը: Ցուցահանդեսում առաջին անգամ միասնական ներկայացվում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի թանգարանի (17 ցուցանմուշ), Հայաստանի պատմության թանգարանի (15 ցուցանմուշ), Մատենադարանի (37 ձեռագիր), և Ազգային գրադարանի (34 հնատիպ գիրք) հավաքածուներից ընտրված հնագիտական, վիմագրական և վավերագիր արժեքավոր ցուցանմուշներ` համակողմանիորեն ներկայացնելով ազգային մշակույթի բազմաթիվ շերտերն ու դրանց առանձնահատկությունները:

Ցուցադրության 103 նմուշները ներկայացնում են հայ գրի ձևավորման պատմական ուղին. գրի ակունքները (նախագրային շրջան՝ մ.թ.ա. 3-րդ հազարամյակից 9-րդ դար), ուրարտական գիրը (ուրարտական շրջան՝ մ.թ.ա. 9-րդ դարից 6-րդ դար), նախամաշտոցյան գիրը (շրջանառված գրատեսակներ՝ մ.թ.ա. 6-րդ դարից 301 թվական` քրիստոնեության ընդունումը), գրերի գյուտը (405թ. - 8-րդ դար` վաղ հայերեն գրի նմուշներ), գրչության տեսակները (վաղագույն գրի նմուշներ), ձեռագիր մատյաններ և մանրանկարչություն (ձեռագիր մատյաններ 9-15-րդ դդ.), գրատպության սկիզբը (հայ տպագրության սկիզբ, առաջին տպագիր գրքեր,1512-1699-ական թթ.), հայերեն հնատիպ գրքեր (գրքերի մետաղական կրկնակազմեր, 1700- 1799 թթ. և 1800-1899 թթ.):

Գրքին նվիրված միջոցառումներն առավել ակտիվացան ամռան սկզբին: Հունիսի 21-ին մեկնարկեց «Բացօթյա ընթերցանության փառատոնը»՝ Գաֆէսճեան քանդակների պարտեզում: Այստեղ տեղադրված էին տաղավարներ, որտեղ մարդիկ գրքեր էին նվիրաբերում, իսկ դրանք հանձնվում էին սահմանամերձ զորամասերի գրադարաններին: Բացի այդ, տեղի ունեցավ զանգվածային ընթերցանություն եւ հեղինակային կատարողների համերգ:

Փառատոնի շրջանակներում կազմակերպիչները երեք օր շարունակ տարբեր ծրագրեր իրականացրեցին: «Մանուկները և ընթերցանությունը» խորագիրն ունեցող միջոցառումն անցկացվեց Սիրահարների այգում: Երեխաների համար ընթերցվեցին մանկական հեքիաթներ, կային նվերներ ու անակնկալներ: Անցկացվեցին ընթերցանության ֆլեշմոբեր Երևանի հանրային վայրերում:

Վանաձորն ու Գյումրին նույնպես միացել էին այս նախաձեռնությանը:  

«Երևանը՝ գրքի միջազգային մայրաքաղաք»... Տիտղոս, որը ստիպեց մեզ ավելի մոտ գտնվել գրքին: Կազմակերպված գրքի ցուցահանդեսները, տոնավաճառները, նվիրաբերությունները ամրապնդում են կապը մարդկանց ու գրքի միջև: Այսօր արդեն մենք կարող ենք քայլել Երևանի պուրակներով ու այգիներով ու տեսնել տարբեր տարիքային խմբերի պատկանող մարդկանց, ովքեր կարդում են բաց երկնքի տակ:

Միջոցառումը նաև թույլ է տալիս Հայաստանին նորովի ներկայանալ համաշխարհային հանրությանը: Վերջինս Հայաստանն այսօր ընկալում է որպես գիրքը փառաբանող և ընթերցասեր երկիր: Իսկ տարվա ընթացքում արտերկրում իրականացվող միջոցառումները հնարավորություն են ընձեռում համաշխարհային հանրությանը ճանաչել հայ գիրն ու գրականությունը:

Կարևոր է նաև այն հանգամանքը, որ այս տոնի կապակցությամբ Երևանում կբացվեն նոր գրախանութներ, ինչպես նաև ժամանակավոր, բացօթյա մի քանի գրքի վաճառակետեր, և գիրքը, որպես այդպիսին, ավելի տեսանելի և շոշոփելի կլինի բոլորի համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր ավելի հեշտ է գտնել և կարդալ էլեկտրոնային գրքեր և երիտասարդների ու հատկապես աշակերտների առօրյայում առավել մեծ տեղ են զբաղեցնում հեռուստացույցն ու համակարգիչը՝ այս միջոցառման շրջանակներում կազմակերպվելու են նաև գիրք-աշակերտ-գրադարան թեմայով քննարկումներ:   

Այս միջոցառումների շարքից քաղված ամենամեծ խորհուրդը մեզ համար կլինի շարունակել գիրք կարդալ և սովորեցնել մեր երեխաներին սիրել գիրքը: Գրքի հետ է, որ կարողանում ես տեղափոխվել մեկ այլ աշխարհ, զարգացնել երևակայությունդ, մեծացնել մտահորիզոնդ և վերջապես ճանապարհորդել ու ճախրել երկնքում առանց թևերի: Չունենալով բնական պաշարներով հարուստ երկիր՝ մենք պետք է ունենանք գիտելիքով հարուստ ու խելացի հասարակություն: Սա է այսօրվա մեր փրկությունը, մեր ապագան, մեր հացն ու ջուրը: Գրքի տոնը չի կարող սկսվել և ավարտվել Հայաստանում կոնկրետ միջոցառման շրջանակներում: Գիրքը մեզ հետ է ամեն օր և տարվա ցանկացած եղանակին: Այսպիսին ենք մենք՝ հայերս, ազգ, որը դարեր շարունակ չունենալով պետականություն ապրել և գոյատևել է իր գրի, լեզվի և հավատի շնորհիվ: 

Երևանը «գրքի միջազգային մայրաքաղաք» տիտղոսը կկրի մինչև 2013թ. ապրիլի 23-ը: Ամսաթիվը պատահական չէ ընտրված. ապրիլի 23-ը աշխարհում նշվում է իբրև Գրքի եւ հեղինակային իրավունքի համաշխարհային օր: Այդ օրը տեղի կունենա միջոցառման փակման արարողությունը և գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսը պաշտոնապես կփոխանցվի Բանգկոկին:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

20.11.2023

Երիտասարդական Էքսպոյի Կատալոգ

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։