- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Ներածություն
Այն ամենը ինչ կատարվում է Արևելյան Եվրոպայում և Կովկասում իր ազդեցությունն է թողնում Եվրոպական միության (ԵՄ) վրա: ԵՄ-ի Հաջող ընդլայնումը այս երկրներին ավելի մոտ բերեց և այս երկրների անվտանգությունը, կայունությունը և բարգավաճումը զգաց նաև ԵՄ-ն:
Արևելյան գործընկերությունը ԵՄ-ի արտաքին քաղաքականության համակարգի մեջ ներդրված առաջին համապարփակ նախաձեռնությունն է, որն ուղղված է Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին, Բելառուսին, Մոլդովային և Ուկրաինային: Արևելյան գործընկերությունը նախատեսված է Արևելյան Եվրոպային և Կովկասի այս երկրներին Եվրոպական միություն տանող ճանապարհին օգնելու և ավելի հեշտ ինտեգրելու համար:
Նախաձեռնությունը պաշտոնապես մեկնարկել է Արևելյան Գործընկերության առաջին գագաթնաժողովի ժամանակ, 2009թ. մայիսի 7-ին, որի ընթացքում ընդունվեց համատեղ հռչակագիր:
Արևելյան գործընկերությունը սահմանել է 4 քաղաքական հարթակներ.
· ժողովրդվարություն, լավ կառավարում և կայունություն (1-ին հարթակ)
· տնտեսական ինտեգրում և ԵՄ քաղաքականության հետ համապատասխանեցում (2-րդ հարթակ)
· էներգետիկ անվտանգություն (3-րդ հարթակ)
· Շփումը մարդկանց միջև (4-րդ հարթակ)
<<Շփումը մարդկանց միջև>> հարթակը այն ֆորումն է, որտեղ քննարկվում են կրթությանը, վերապատրաստմանը, հետազոտությանը, երիտասարդությանը, ԶԼՄ-ներին, մշակույթին և մի շարք այլ խնդիրների վերաբերող հարցեր: Այն ղեկավարում է Կրթության և Մշակույթի գլխավոր տնօրենը: Հարթակի անդամները` ԵՄ անդամ պետությունները և վեց Արևելյան գործընկերները, հանդիպում են տարեկան երկու անգամ:
Արևելյան գործընկերությունը ոչ միայն ցանկանում է ընդլայնել փոխազդեցությունը քաղաքական գործիչների եւ պաշտոնյաների միջև, այլև ԵՄ քաղաքացիների և հարևանության երկրների քաղաքացիների միջև: Մարդկանց միջև շփմանը նպաստելը Արևելյան գործընկերության նպատակներին հասնելու լավագույն ուղիներից մեկն է համարվում: Շփումը մարդկանց միջև նվազեցնում է տարբեր մարդկանց և մշակույթների միջև միմյանց թյուրըմբռնումը, որոնք այլապես կարող էին հանգել հակամարտությունների: Այս գործընթացը ներառում է նաև կրթության բարելավումը, մշակույթի դյուրացումը, երիտասարդության և հետազոտությունների փոխանակում, ինչպես նաև տեղեկացված հասարակության և ԶԼՄ-ների զարգացում:
Համաձայն հիմնական ուղեցույցների և ընդհանուր կանոնակարգերի Արևելյան գործընկերության բազմակողմանի հարթակը(կետ 1.4), ԱԳ առաջին հանդիպման ժամանակ չորրորդ հարթակի համար նշել են հետևյալ հիմնական նպատակները.
1) կրթություն և վերապատրաստում
· Արդիականացման հարցեր, այդ թվում՝ ուսուցման շարժունություն:
· Լեզվի ուսուցումը որպես շարժունության խթանման հիմնական գործիք:
2) մշակույթ
· օգտագործելով առկա գործիքները, ստեղծել քաղաքական երկխոսություն մշակույթում
· ավելացնել ԱԳ ներառվածությունը ԵՄ մշակութային ծրագրերում
3) երիտասարդություն
· աջակցել կոնկրետ նախաձեռնություններին եւ ծրագրերին ի շահ երիտասարդների եւ երիտասարդ աշխատողների
4) տեղեկացված հասարակություն
· ստեղծել տարածաշրջանային քաղաքական երկխոսություն տեղեկատվական հասարակության զարգացման նպատակով:
5) հետազոտություն
· Ավելացնել ԱԳ մասնակցությունը համագործակցություններով հետազոտությունների մասնակցելու հնարավորություններին:
Հաշվի առնելով թեմայի լայնածավալ լինել մենք այս հետազոտական աշխատանքի շրջանակներում կքննարկենք մեզ առավել հուզող 4 ենթահարթակների՝ կրթության, մշակույթի, տեղեկատվական հասարակության և կամավորության խնդիրները ՀՀ-ում:
Արևելյան գործընկերության «Շփումը մարդկանց միջև» հարթակը և Հայաստանը
Կրթություն
ԽՍՀՄ-ի անկումից հետո հաստատելով «ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության» կարգեր, Հայաստանը սկսեց ճանապարհներ փնտրել Հայաստանում եղած չափանիշները, կարգերն ու արժեքները Եվրոպականին հավասարեցնելու համար:
Համաշխարհային փորձը հաշվի առնելով կարող ենք գալ այն եզրակացության, որ Հայաստանը Եվրոպական երկրների հետ հավասար ուղու վրա կանգնելու ճանապարհը անցնում է գեր արագությամբ: Հայաստանի անկախությունից հետո հայոց պետական այրերը որոշեցին, որ Խորհրդային Հայաստանից ժառանգած կրթական համակարգը լճացում է ապրել և այժմ բռնել է անկման ուղին: Հայերի համար կրթությունը կենսական նշանակություն ունի։ Աճող սերնդի մտավոր զարգացումը բոլոր ժամանակներում էլ առաջնահերթ է եղել հայերիս համար։ Ցանկանալով բարեկարգել դրությունը կրթական համակարգում Հայաստանը հետևեց բազմափորձ Եվրոպային և միացավ Բոլոնիայի գործընթացին Բերգենում` 2005 թվականին:
Նույն թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ կառավարությունը հաստատում է «ՀՀ բարձրագույն կրթության համակարգում կրեդիտային համակարգի ներդրման մասին» որոշումը, որից հետո սկսվում են կոնկրետ քայլեր ձեռնարկվել մեր երկրի բարձրագույն կրթության` կրեդիտային համակարգով կազմակերպման ուղղությամբ: Համաձայն այդ որոշման` հանրապետության 6 բուհերում կիրառվել է կրթափորձ. Երևանի պետական համալսարանում, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, Հայաստանի պետական ագրարային համալսարանում, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում և Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում սկսվել է որոշակի գործընթաց:
Կրթափորձի արդյունքներն ամփոփվել են 1 տարի անց` 2006 թվականի դեկտեմբերին: Դրանց հաշվարկմամբ եւ կուտակված փորձի ընդհանրացմամբ, ԿԳՆ-ն ձևավորվել է համապատասխան երաշխավորություններ` կրեդիտային համակարգին սահուն անցում կատարելու նպատակով:
Սակայն ինչպես նշում էր Թոքվիլը ժողովրդավարական ավանդույթներ չունեցող երկրի համար ավելի վտանգավոր բան չկա, քան չափազանց արագ բարեփոխումները: Այսպիսով արագ անցումը կրեդիտային համակարգին շփոթության մեջ թողոց ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին: Դասախոսների մեծամասնությունը աշխատանքային փորձ են ձեռք բերել ԽՍՀՄ-ում և հոյակապ ծանոթ են տվյալ կրթական համակարգին: Նոր ներմուծված համակարգի մասին պատշաճ բացատրություն չստանալուց հետո, նրանցից յուրաքանչյուրը փորձում է խնդիրը լուծել հասկացածի չափով: Արդյունքում ստանում ենք 100 բալանոց համակարգից 128 բալ, իսկ ոմանք սխալ գնահատման արդյունքում ուղակի մազապուրծ են լինում փորձաշրջանից:
Դասաժամերի ոչ ճիշտ դասավորության պատճառով ուսանողը ստիպված է լինում 3 մոդուլային աշխատանքները հանձնել ոչ ֆիքսված ժամանակահատվածներում: Չնայած Եվրոպայից ներմուծված ԲՈւՀական նոր համակարգի համաձայն, պետք է կրճատվեր կոռուպցիայի դեպքերը, սակայն այն շարունակում է լայն բնույթ կրել ուսանող-դասախոս հարաբերություններում:
Չբավարարվելով բուհական համակարգում կատարած փոփոխություններով, հայոց պետական այրերը բուհերում բոլոնյան համակարգը սկսելու հետ մեկտեղ փոփոխության ենթարկեցին միջնակարգ կրթության համակարգը: Արդյունքում ունեցանք 12-ամյա տևողությամբ եռաստիճան կրթություն, հետևյալ հաջորդական աստիճաններով`
1) տարրական դպրոց` 4 տարի (1-4-րդ դասարաններ)
2) միջին դպրոց` 5 տարի (5-9-րդ դասարաններ),
3) ավագ դպրոց` 3 տարի (10-12-րդ դասարաններ):
Համաձայն Բոլոնյան համակարգի՝ բարձրագույն ուսումնական հաստատություն (բակալավրեատ, մագիստրատուրա, ասպերանտուրա) կարելի է ընդունվել 3-ից բարձր միջին որակավորման գնահատական ունենալու դեպքում: 2010-2011 ուս. տարում չունենալով ավագ դպրոցներից շրջանավարտներ, 2011-2012 ուս տարվա պետական քննությունների արդյունքներով բուհեր ընդունվեցին 3 միջին որակաորման գնահատականից բավականին ցածր միավոր ունեցող անձիք: Այդուհանդերձ ուսանողների պակասություն ունենալու պատճառով մի շարք մասնագիտություններ միավորվեցին՝ ստեղծելով միջֆակուլտետական մասնագիտություններ:
Հաշվի առնելով վերը նշված խնդիրները գալիս ենք այն եզրակացության, որ ուսանողների և դասախոսական կազմի շարժունակությունը ցածր է: Եվ այս վիճակը այսպես դեռ երկար կշարունակվի քանի դեռ մենք չենք բուժել մեր հիվանդ կրթական համակարգը: Ինչպես կարելի էր պատկերացնել, որ հիվանդին նոր հագուստ հագցնելուց հետո այն կառողջանա: Առայժմ մեր իրականության մեջ դա անհնարին է:
Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել և ավելի մատչելի կերպով ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին բացատրել թե ինչ է կրեդիտային համակարգը, ինչ է Բոլոնյան գործընթացը և վերջապես հաշվի առնելով մեր մշակույթը, մեր գիտակցությունը, մեր անցած ճանապարհը ապացուցել, թե որքանո՞վ է հարմար տվյալ կրթական համակարգը մեզ:
Մշակույթ
Երրորդ երկրների հետ հարաբերություններում ԵՄ-ի նպատակներից մեկը նաև մշակութային համագործակցությունն է ԵՄ անդամ պետությունների և գործընկեր պետությունների միջև: Մշակույթային բոլոր տեսակները դիտարկվում են որպես միջմշակութային հաղորդակցության տարրեր: Այս երկխոսությունը զարգացնելու և ամրապնդելու նպատակով վերջին տարիներին ՀՀ միացել է միջազգային կարևորագույն մի շարք փաստաթղթերի՝ Հնագիտական ժառանգության պահպանման մասին եվրոպական կոնվենցիա, Ֆռոյի հռչակագրով՝ եվրոպական մշակութային կոնվենցիային: Որպես նշված փաստաթղթերին միանալու տրամաբանական շարունակություն, Հայաստանը իր մասնակցությունն է բերել միջազգային մակարդակի մշակությանի համաշխարհային այնպիսի իրադարձությունների ինչպիսիք են՝ եվրոպական ժառանգության օրերը, «Թանգարանների գիշեր» ամենամյան միջոցառումը և այլն: Հայաստանում ևս կազմակերպվում են միջազգային մշտաբի փառատոններ, ինչպիսիք են «Ոսկե Ծիրան», «Ես եմ» կինոփառատոնները, «Պատկերապատումների հրավառություն» և «Տանգո» փառատոնները, որոնք իրենց հերթին մերձեցնում են Հայսատանը ԵՄ անդամ երկրների հետ:
Այսուհանդերձ կան նաև մի շարք խանգարող հանգամանքներ: Հայերը Եվրոպայում և աշխարհում հայտնի են որպես խիստ մշակութային ազգ, սակայն Հայաստանը, լինելով հայերի հայրենի տունը, չունի հայկական մշակույթի համաշխարհային կենտրոնի դերը: Այստեղ պակասում են քարոզչությունը և ֆինանսական ներդրումների պակասը: Իսկ տարածաշրջանում առկան լարվածությունը, ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների անկատարությունը խոչընդոտում են ժամանակակից հայ մշակույթի զարգացմանը:
Տեղեկատվական հասարակություն
Արևելյան գործընկերության հիմնական նպատակներից մեկն է նաև տեղեկատվական հասարակության զարգացումը: Հայաստանի դեպքում դժվար է խոսել այս ոլորտում զարգացման մասին, եթե իրականում այն մայրաքաղաք Երևանից և մի քանի խոշոր քաղաքներից զատ գոյություն չունի: Ինչպե՞ս կարելի է խոսել տեղեկատվական հասարակության մասին, երբ սահմանամերձ գոտում ՀՀ քաղաքացին միացնում է հեռուստացույցն ու ռադիոն և Հայաստանի Հանրային հեռուստաալիքից և Հայաստանի Հանրային ռադիոյից բացի լսում է իրեն անծանոթ թուրքերենն և ադրբեջաներենը, որից բացարձակապես ոչինչ չի հասկանում:
Իրավիճակը մտահոգիչ է նաև հանրակրթական դպրոցներում: Այստեղ ապագա տեղեկատվական հասարակություն զարգացնելու փոխարեն համակարգչային սենյակները փակ են աշակերտներին առաջ: Խրախուսվում են այն ուսուցիչները, ովքեր դասն անցկացնում են զուտ տեսականորեն:
Կամավորությունը Հայաստանում
2006թ. նոյեմբերի 15-ից Եվրոպական խորհրդարանը և Խորհուրդը ընդունեցին համար 1719/2006 որոշումը, որով սկիզբ դրվեց «Երիտասարդները գործում են» (Youth in Action) ծրագրին, որը կիրականացվի 2007-2013թթ.: «Երիտասարդները գործում են» ԵՄ ծրագիր է ամբողջ ԵՄ տարածքի, ԵՄ հարևանների և այլ գործընկեր երկրների 15-ից 28 տարեկան երիտասարդների համար: Այն նպաստում է Եմ տարածքի ներսում և դրանից դուրս շարժունակության զարգացմանը, որը տեղի է նունենում ոչ ֆորմալ ուսուցման, միջմշակույթային հաղորդակցության, նաև կամավորականության սկզբունքի հիման վրա: Այն իր մեջ ներգրավում է բոլոր երիտասարդներին անկախ նրանց կրթությունից, սոցիալական վիճակից և մշակույթից:
Միանշանակ կամավորականությունը Հայաստանում դեռևս այնքան զարգացած չէ, որքան Եվրոպայում: Այսօր մենք հիմանականում բավարարվում ենք քաղաքապետարանի կողմից կազմակերպված աշակերտների և ուսանողների մասնակցությամբ շաբաթօրյակներով և ծառատունկերով, որոնք իրենց քանակով այնքան էլ հաճախակի չեն տարվա ընթացքում: Մինչդեռ իրական կամավորության հիմքը սեփական ժամանակի տրամադրումն է հանրօգուտ աշխատանքին: Այսօր Հայաստանում կամավորական աշխատանքով զբաղվում է երիտասարդության շատ փոքր մասը: Կամավորության դրդապատճառները Հայաստանում հիմնականում բարեգործական են, նրանք անշահախնդիր օգնում ու աջակցում են կարիքավորներին եւ կատարում տարբեր աշխատանքներ:
Այնուամնայնիվ պետք է նշել, որ Հայաստանում կամավորականաություն կատարել ցանկանում են նաև արտասահմանցիներ՝ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ասիայից:
2008թ. օգոստոսի 20-ին Եվրոպացի կամավոր Մարթա Նիվչիկի հետ համատեղ Գյումրու ամերիկյան անկյունը ակումբ է հիմնադրել տեղի և միջազգային կամավորականության մասին: Ծրագրի նպատակն է Գյումրիի երիտասարդներին ներկայացնել, թե ինչ փորձ կարելի է ձեռք բերել կամավորականության միջոցով: Ամեն շաբաթ տարբեր կազմակերպություններից հրավիրված հայ և արտասահմանցի կամավորները ներկայացնում են Հայաստանում իրենց կատարած աշխատանքը:
Կամավորական աշխատանքները խրախուսելու միջոցներից մեկը գործատուների կողմից կամավորներին առավելություններ տալն է: Այս միջոցն ընդունված է ողջ Եվրոպայում: Լավագույն մեխանիզմներից մեկը կլիներ նաև կամավորական փորձը գումարել աշխատանքային փորձին:
Ամփոփում
Ամփոփելով կարող ենք ասել, որ Հայաստանը փորձելով արագացված կարգով հասնել այն մակարդակին, որը տիրում է Եվրոպայում, ճանապարհին կորցնում է ուսուցողական և կարևոր փորձ: Փորձելով պատճենահանել այն ամենը ինչ կա Եվրոպայում հաշվի չի առնվում այն, ինչ կա այստեղ Հայաստանում, այն ինչ մենք ժառանգել ենք Խորհրդային Հայաստանից: Որը հսկայածավալ հետք է թողնում պատճենահանված եվրոպական արժեքների վրա, դարձնելով դրանք անորակ և երերուն:
Արևելյան գործընկերության 4-րդ հարթակի հաջողության համար անհրաժեշտ է հասարակության լայն խավերի ներգրավումը և տեղեկացվածությունը: Այս և մյուս բոլոր հարթակների աշխատանքները չեն կարող փակվել որոշակի ֆիքսված քանակությամբ մարդկանց շրջանում: Այն անհրաժեշտ է տարածել և զարգացնել հասրակ քաղաքացիների շրջանում: Առավել հաջողության համար անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել կրթական ոլորտին, ավելացնել ֆինանսավորումը և թարմ գաղափարները այս ոլորտում զարգացման ճիշտ ուղիներ փնտրելու ճանապարհին: Լինել հետևողական կատարված ներդրումերը ճիշտ տեղում և նպատանիկին ծառայեցնելու գործընթացին:
Գրականություն
Էլեկտրոնային աղբյուրներ
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։
ավելին >>
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ «Երիտասարդ, ակտիվ, լսելի» Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց
|
|
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում: |
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։