- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի աջակցմամբ ս/թ փետրվարի 8-ին կազմակերպել է մեկօրյա դասընթաց, որը «Քաղաքացիական հասարակության դերը ԵՄ ինտեգրացիոն գործընթացներում՝ իրական ներգրավվածութունը արդյունավետ մասնակցության միջոցով» ծրագրի բաղկացուցիչ մաս է :
Ծրագրի նպատակն է նպաստել եվրոպական ինտեգրացիոն գործընթացները արեւելյան գործընկերության երկրներում հետևյալ միջոցներով՝
ծրագրի երկրորդ փուլը ներառում է Արևելյան գործընկերության (ԱԳ) երկրներում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացման inte8aktiv դասընթացներ տեղական և միջազգային փորձագետների մասնակցությամբ: ԱԳ երկրներից ծրագրում ընդգրկված են Հայաստանը, Վրաստանը եւ Ուկրաինան:
Առաջին կարողությունների զարգացման ինտերակտիվ ուսուցումը տեղի ունեցավ փետրվարի 8-ին, 2013` Անի Պլազա հյուրանոցում, Երեւան, Հայաստան:
Դասընթացի ուսուցանողներն էին Քրիստինա Սարգսյանը՝ Մարդկային զարգացման միջազգային կետրոնից (Հայաստան), և Գրիգորի Մեսեզնիկովը՝ Հանրային հարցերի ինստիտուտից (Սլովակիա):
Դասընթացի առաջին մասում պրն. Մեսեզնիկովը խոսեց անցողական հասարակության մեջ հետազոտական կենտրոնների և հասարական կազմակերպությունների մասին՝ որպես հանրային քննարկումների և քաղաքականության ընդունման գործընթացի դերակատարներ, ինչպես նաև ներկայացրեց լրատվամիջոցների գործունեության երկու մոտեցումների մասին ՝ ինքնաառաջխաղացում ( հետազոտական կետրոնները / ՀԿ - ները ԶԼՄ – ներում, ԶԼՄ-ները հետազոտական կետրոնների / ՀԿ - ների մասին, «խոսող գլուխներ») և օրակարգի հաստաում (թողարկումներ, սոցիալական քարոզարշավներ, շահերի պաշտպանություն և լոբբինգ):
Դասընթացի երկրորդ մասում Քրիստինա Սարգսյանը ներկայացրեց Հայաստանում եվրաինտեգրման գործընթացի ժողովրդականացման մարտահրավերները և ցույց տվեց, թե որքան կարևոր է հասարակական խոսքը Եվրոպական ինտեգրացիայի համատեքստում, ինչպես նաև բերեց օրինակներ, թե ինչպես պատմությունների միջոցով կարելի է կառուցել հասարակական խոսքը:
Դասընթացի ավարտին Աստղիկ Ինջեյանը՝ Մարդկային զարգացման միջազգային կոնտրոն, ծրագրի պատասխանատու, հանդես եկավ եզրափակիչ խոսքով:
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։