ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Մաքսային միություն՝ եվրոպական արժեքներով

21.10.2013

Քաղաքական մտքի ճգնաժամը

Սեպտեմբերի երեքից հետո, երբ պարզ դարձավ, որ Հայաստանը բռնել է Մաքսային միության և Եվրասիական միության ուղին, Հայաստանում առկա մտքի ու գաղափարի խորը ճգնաժամը դարձավ ակնառու: Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի հետ Հայաստանի տնտեսական ապագան կապելու հիմնավորված փաստարկներ այդպես էլ չներկայացվեցին: Ավելին, ակնհայտ դարձավ, որ Հայաստանը տնտեսական քաղաքականության չունի:

Փաստարկված հիմնավորումներ ու տնտեսական քաղաքականություն երկիրը չուներ նաև այն օրերում, երբ Հայաստանը միանում էր ԱՊՀ-ին. կառույցը նոր էր ստեղծվում և ոչ ոք դրա մասին կարգին պատկերացնում չուներ: Հիմնավորումը մեկն էր` պետք է: Հետագայում հընթացս ուրվագծվեց Հայաստանի տնտեսական ուղին, որը գրեթե ոչնչով չտարբերվեց անցումային այլ երկրների ուղուց. ազատականացում, շուկայական հարաբերություններ, մրցակցություն: Արտահանման և ներմուծման առումով Հայաստանը դարձավ ամենաազատական երկրներից մեկը, Երկիր անդամակցեց Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, որը հիմք ձևավորեց ԵՄ հետ խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների համար (հենց ԱՀԿ-ին չանդամակցելու պատճառով էր, որ Ադրբեջանն ու Բելառուսը չկարողացան Եվրամիության հետ ազատ առևտրի ռեժիմի շուրջ բանակցություններ սկսել): Հայաստանը չորս տարի գերազանցիկի պես նստեց բանակցությունների սեղանի շուրջ: Իսկ վերջում, երբ դրված նպատակին մնացել էր մի քանի քայլ միայն, երկրի ղեկավարությունը սանձեց տնտեսական զարգացման ընթացքն ու հայտարարեց. գնում ենք դեպի Մաքսային միություն` պետք է, անվտանգության հարց է:

Համատեղելով անհամատեղելին

Պաշտոնական Երևանը հայտարարեց, որ ցանկանում է երկու ուղով ճանապարհորդել, լինել Ռուսաստանի, Բելառուսիայի ու Ղազախստանի տնտեսական գոտում, բայց Եվրոպական տնտեսական «այգի» էլ մուտքի թույլտվություն ունենալ: Առաջին հայացքից պարադոքսալ, տեխնիկապես անհնար ու անհամատեղելի նպատակ: Սակայն, խնդիրը մասնատելու պարագայում նոր ուրվագծեր են հայտնվում:

Մաքսային միություն

Եվ այսպես, աշխարհում կան բազմաթիվ մաքսային միություններ: Կան նաև մի շարք հայտարարված ու չկայացած մաքսային միություններ, որոնք ցանկություններից այնկողմ չեն անցել: Նման դեպքերում, մի շարք երկրներ, գիտակցելով համատեղ շահը, ուղիներ են փնտրում այդ շահերը միատեղելու համար: Այդպիսին է, մասնավորապես, Արաբական մաքսային միությունը: Եվրոպական տնտեսական գոտին էլ մեկ օրում չի ձևավորվել. տարբեր երկրների տնտեսական շահերի միատեղումը դժվար, երբեմն՝ ցավալի գործընթաց է: Այս առումով զարմանալի է Ռուսաստանի շտապողականությունը Մաքսային միության ստեղծման հարցում: Հատկանշական են Միության հիմնական ու երկրորդական նպատակները: Մաքսային միության գերնպատակը, ակներևաբար, սահմանային վերահսկողությունն է` սակագների ու ոչ սակագնային սահմանափակումների խիստ ներդրումն ու կիրառումը: Առաջին հայացքից նպատակը բարի է. օրինակ, Միությունը չի ցանկանում, որ ստանդարտներին չհամապատասխանող ապրանքներ ներթափանցեն շուկա: Սակայն, Մաքսային միության, որպես միասնական տնտեսական գոտու համար երկրորդային է շուկան ինքնին: Ե՛վ Ռուսաստանը, և՛ Բելառուսը, և՛ Ղազախստանը, և՛ Հայաստանը անցումային տնտեսություններ են, և չորսն էլ ձգտում են այնպիսի տնտեսական հարաբերություններ ունենալ, որոնք առաջարկում է Եվրամիությունը:

Եվրամիություն

Ի՞նչ էր տալիս ազատ առևտրի գոտին Հայաստանին: Ի տարբերություն Մաքսային միության, այն ոչ միայն առնչվում է սակագների ու ոչ սակագնային սահմանփակումների վերացմանը, այլև պարունակում է բանակցությունների արդյունքում երկու կողմերի շահերը հաշվի առնող  բարեփոխումների փաթեթ: Դրանք իրագործելով Հայաստանի շուկան կդառնար առավել ազատական, մրցակցային, ուր ավելի պաշտպանված կլինեին թե՛ սպառողների, թե՛ գործարարների շահերը: Ահա այն գինը որ Եվրոպան պահանջում էր Հայաստանից, իր շուկային ինտեգրվելու դիմաց:

Հայաստանը

Հայաստանի տնտեսական ազատական քաղաքականությունը, թերևս, եղել է իներցիոն: Բացառությամբ ազատական արժեքներ կրող առանձին գործիչների նախաձեռնությունների, քաղաքականությունը փաստաթղթից՝ փաստաթուղթ, ռազմավարությունից՝ ռազմավարություն, օրենքից՝ օրենք ինքնաբերաբար վերարտադրվում էր: Հենց այս իներցիան էլ կոչում էինք Հայաստանի տնտեսական քաղաքականություն: Եվրոպայի հետ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիր ստորագրելով, Հայաստանը շարունակելու էր իներցիոն ընթացքը: Այժմ այս ընթացքը կանգնեցվել է: Ստավում է, որ կանգ է առել Հայաստանի տնտեսական քաղաքականությունը: Մաքսային միության առաջարկած փաթեթով այն փոխարինել անհնար է, քանի որ վերջինն ընդամենը վարագուրում է շուկան արտաքին աշխարհից: Իսկ թե ներսում ինչ է կատարվելու, դժվար չէ պատկերացնել. բավական է քննել Մաքսային միության անդամ երկրներում կոռուպցիայի, կառավարման, սեփականության իրավունքի, սպառողների պաշտպանության և տնտեսությունն ու գործարար միջավայրը բնութագրող մի շարք այլ ցուցիչներ: Ինքներս մեզ փաթաթելով առաջարկված «վարագույրի» մեջ՝ հարց պիտի տանք. իսկ այսպես փաթաթված դեպի ու՞ր ենք շարժվում: Հենց այս հարցի պատասխանն էլ ի զորու է համատեղել Մաքսային միությունը եվրոպական տնտեսական արժեքների հետ:

Պատասխանը մեր մեջ է

Թեպետ Հայաստանը Եվրոպային հայտարարում է «և-և»-ի իր պատրաստակամությունը, սակայն դրան ուղղված ներքին որևէ տեղաշարժ չի երևում: Ներքին դիսկուրսներն այդպես էլ սահմանափակվեցին Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևորությունն ընգծելու ջահն ավելի վեր բարձրացնելու ճիգերով: Եվրոպական ջահը անտեսվեց. հակաեվրոպական մի ամբողջ անհիմն ալիք բարձրացավ: Նման իրավիճակում Հայաստանի իշխանությունները մեկ ելք ունեն, այն էլ խիստ ուտոպիստական: Արդեն երկու տասնամյակ է երկրի օրակարգում են կոռուպցիան վերացնելու, պետական կառավարման որակը կտրուկ փոխելու, շուկան մենաշնորհներից պաշտպանելու, ավելի ազատական ու մատչելի դարձնելու, սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ մեխանիզմներ ներդնելու և երկիրն արդիականացնելու այլ խնդիրներ: Հենց այս խնդիրները լուծելու մեջ է «և-և»-ի բանալին. ինքնուրույն պիտի փորձենք իրականացնել բոլոր այն խոստումները, որ տվել ենք եվրոպացիներին՝ սեփական ուժերով: Այս խնդիրների լուծումները Հայաստանում են: Սակայն սեփական ռեսուրսներով նման խնդիրներ լուծելը պահանջում է ներքին քաղաքական-վարչական համակարգի փոխակերպում: Կա՞ արդյոք նման փոխակերպումների քաղաքական կամք: Հենց այս հարցի պատասխանին են սպասում Եվրոպայում: Առայժմ նման տեղաշարժ չկա: Իսկ տեղաշարժը կարող է սկսվել կադրային փոփոխություններով:


Համառոտագիրը մշակվել է 2014թ-ի սեպտեմբերի 14-ին կայացած` «Հայաստանը ինտագրման խաչմերուկներում» թեմայով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:Քննարկումը կազմակերպվել էր «Սևծովյան տարածաշրջանի խաղաղաշինական ցանցի» և «Վիշեգրադյան հիմնադրամի» աջակցությամբ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։