ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Միգրանտների սոցիալական իրավունքների փոխադրելության խնդիրները. աշխատուժի փոխանակման միջպետական պայմանագրերի դերը

21.11.2013

«...երեք պառավ, երկուսը մեռած, մընի բերնումն էլ շունչ չկա...»

Հայաստանի Հանրապետությունը այլ երկրների հետ աշխատանքային միգրացիայի վերաբերյալ ստորագրել է միջկառավարական երկկողմ չորս համաձայնագրեր Բելառուսի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Վրաստանի հետ: Նման համաձայնագրերը սկզբունքորեն էական դեր կարող են ունենալ երկրների միջև աշխատանքային միգրացիայի ընթացքում ծագող հարաբերությունների կարգավորման, միգրանտների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության գործում: Այդուհանդերձ, հարկ է նշել, որ այս համաձայնագրերից և ոչ մեկը, որպես ամբողջական փաստաթուղթ, լիովին չի կարգավորում դրանով նախատեսված հարաբերությունների բոլոր առանձնահատկությունները: Այսպես, դրանցում սոսկ ընդհանուր մոտեցումներ են ուրվագծված, մինչդեռ այն հիմնական մեխանիզմները, որոնք հնարավորություն կընձեռեին առավել հստակորեն կարգավորելու պետությունների տարածքում աշխատողների և նրանց ընտանիքի անդամների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանությանն առնչվող հարաբերությունները, ցավո՛ք, նախատեսված չեն: Ինչպես որևէ այլ համաձայնագիր կամ պայմանագիր, այնպես էլ  միջկառավարական երկկողմ համաձայնագրերը ենթադրում են համաձայնագիրը կնքող կողմերի ազատ կամահայտնության դրսևորում: Ուստի համաձայնագրերի առանձին թերություններ, ինչպես նաև հարաբերությունների ոչ լիարժեք կարգավորումն ու միասնական մոտեցման բացակայությունը, թերևս, համաձայնագրերի անդամ օտարերկրյա պետությունների դիրքորոշման և օրենսդրական առանձնահատկությունների արդյունք է:

Միաժամանակ, հարկ է հաշվի առնել, որ աշխատանքային գործունեության արդյունքում ձեռք բերված իրավունքների հետագա իրականացման առումով կարևորվորվում են նաև աշխատանքային գործունեությանը որոշակիորեն  փոխկապակցված այլ ոլորտներ, այդ թվում՝ կենսաթոշակային, սոցիալական ապահովությունը, եկամուտների կրկնակի հարկումը և այլն, կարգավորող առանձին համաձայնագրերի առկայությունը կամ բացակայությունը: Հենց սրանով է պայմանավորված աշխատանքային միգրացիայի վերաբերյալ կնքված միջկառավարական երկկողմ համաձայնագրերի արդյունավետությունը: Հատկանշական է, որ Հայաստանի հետ աշխատանքային միգրացիայի վերաբերյալ միջկառավարական երկկողմ համաձայնագրեր կնքած բոլոր պետությունների հետ մեր երկիրն ունի վարձու աշխատանքի դիմաց եկամուտների հարկմանը (եկամուտների կրկնակի հարկումը բացառելուն) վերաբերող համապատասխան համաձայնագրեր: 1992թ. մարտի 13-ին ստորագրվել է «Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին համաձայնագիր»-ը: Հիշյալ համաձայնագրի գործողությունը տարածվում է կենսաթոշակային ապահովության բոլոր տեսակների վրա, որոնք սահմանվել են կամ կսահմանվեն համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությամբ: Հայաստանի հետ աշխատանքային միգրացիայի վերաբերյալ միջկառավարական երկկողմ համաձայնագրեր կնքած պետություններից միայն Վրաստանն է, որի հետ մեր երկիրը չունի կենսաթոշակային ապահովության բնագավառում համագործակցության վերաբերյալ համապատասխան համաձայնագիր:

Իրավական կարգավորում, ինստիտուցիոնալ համագործակցություն, կառուցակարգեր

Ուղարկող երկրների տեսանկյունից աշխատուժի փոխանակման միջպետական պայմանագրերի (ԱՄՊ) նպատակները հիմնականում ներառում են ընդունող երկրների աշխատուժի շուկաներին շարունակական հասանելիության ապահովումը, գործազրկության մակարդակի մեղմումը, աշխատանքային արտագաղթի կանոնավորումը և ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծումը, աշխատողների իրավունքների ինստիտուտի թափանցիկության ապահովումը, արտերկրից դրամական փոխանցումների ծավալների աճը: Ուստի, այն դեպքերում, երբ Հայաստանը հանդես է գալիս որպես ուղարկող երկիր, ԱՄՊ-երը, կարծում ենք, պետք է ներառեն աշխատանքային միգրանտների իրավունքների պաշտպանության, երկրների համապատասխան մարմինների միջև համակարգման և համագործակցության իրավական հիմքեր, և պետք է ծառայեն նաև անկանոն միգրացիայի կանխարգելմանը: Անկանոն արտաքին միգրացիայի անցանկալի բարձր տեմպերի պայմաններում, Հայաստանը ԱՄՊ-եր բանակցելիս պետք է նախատեսի միգրացիայի վերահսկելության մեխանիզմներ. միգրանտների վերադարձի ու վերաինտեգրման հստակ կառուցակարգեր, ինչպես նաև քվոտաներ:

Ինչ, որտեղ, երբ...

Իրավամբ, Հայաստանի կողմից կնքված ԱՄՊ-երը հստակ մեխանիզմների բացակայության պատճառով թույլ և սահամանափակ կիրառություն ունեն: ԱՄՊ-երն առավել արդյունավետ կլինեն, եթե հիմնված լինեն երկրների միջև իրատեսական պահանջարկի ու առաջարկի վրա: Այս առումով նպատակահարմար է ԱՄՊ-երի ծրագրային կողմնորոշումը՝ հստակ տարանջատված ոլորտներով (օրինակ՝ ՏՏ, բժշկություն և այլն): ԱՄՊ-երը պետք է ներառեն երկու կողմերի հնարավորությունների շրջանակներում իրագործելի դրույթներ, որոնք առաջին հերթին կբխեն ՀՀ միգրանտ աշխատողների շահերից և կլինեն երկրների հնարավորությունների շրջանակներում: Կարևորում ենք նաև ԱՄՊ-երի շրջանակներում տեղեկատվության փոխանակման ակտիվ հարթակի ստեղծումը, որը հնարավորություն կընձեռի հնարավորինս համատեղել երկրների միջև թափուր աշխատատեղերի պահանջարկը ու առաջարկը:

Հայաստանը ԱՄՊ-երի կնքման նախաձեռնողական քաղաքականություն չի վարում, առկա համաձայնագրերն էլ հիմնականում ԱՊՀ այն երկրների հետ են, որոնց աշխատաշուկաներում, ըստ էության, պահանջարկը ցածր է, ինչպես և Հայաստանում (Ուկրաինա, Վրաստան, Բելառուս), իսկ աշխատողների սոցիալական իրավունքների պաշտպանության մակարդակը՝ անբավարար (Ռուսաստան): Ակնհայտ է, որ ԱՊՀ երկրների հետ առկա ԱՄՊ-երը չեն ապահովում միգրանտի վերադարձի և արտերկրում արժանապատիվ աշխատանքի ապահովման լիարժեք մեխանիզմներ: Մինչդեռ, ԱՄՊ-երի կնքման ակտիվացումը Հայաստանի համար կարող է ապահովել նաև վերադարձող միգրանտների կողմից տնտեսության ինովացիոն զարգացման նախապայմաններ:

Հայաստանի կողմից ԱՄՊ-երի կնքման և կնքված ԱՄՊ-երի կատարելագործման բանակցությունները պետք է ուղղել դեպի զարգացած և տնտեսապես ակտիվ երկրներ՝ Եվրամիության տարածաշրջան, Ասիական երկրներ, ԱՄՆ և մասնավորապես դեպի ՀՀ-ի համար աշխատանքային միգրացիայի տեսանկյունից առավել հետաքրքություն ներկայացնող շուրջ երկու տասնյակ երկրներ (ՀՀ կառավարության 2011թ. նոյեմբերի 10-ի թիվ  1593–Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թվականների գործողությունների ծրագրի» 5.3.1. ենթակետի զեկույց): Ընդ որում առավել նպատակահարմար է ԱՄՊ-երի կնքումը ոչ թե արդյունաբերական երկրների, այլ հենց ինովացիոն տնտեսություն ունեցող երկրների հետ, ուր աշխատուժի պահանջարկն առկա է առավելապես տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտահետազոտական աշխատանքների, ուսուցման և համանման այլ ոլորտներում:


Համառոտագիրը մշակվել է «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում 2013թ-ի նոյեմբերի 8-ին կայացած «Աշխատանքային միգրանտների սոցիալական իրավունքների փոխադրելիության խնդիրները» զեկույցների կլոր սեղանի համատեղ քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Քննարկմանը մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։