- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Գրեթե երկու տասնամյակ հանրակրթության համակարգը Հայաստանում փորձում է հասնել որակի «լեռան» գագաթին. կայացնել հանրակրթական այնպիսի համակարգ, որը թույլ կտա երկրում ունենալ բարձրակարգ և քննադատական մտածողության տեր, գրագետ, մաթեմատիկական տրամաբանությամբ, աշխարհայացքային, մասնագիտական կողմնորոշման ունակ, պարզ աշխատանքային գործունեության համար անհրաժեշտ հմտությունների, դրական վարքի ու բարեկիրթ վարվեցողության, կայուն և զարգացած արժեքային համակարգի տեր, հայրենասեր, գեղագիտական, էկոլոգիական ու ֆիզիկական դաստիարակության որոշակի սկզբունքներով ապրող, արտակարգ իրավիճակներում, բնական և տեխնածին աղետների ու կենցաղային վտանգավոր իրադրության մեջ ճիշտ և արագ կողմնորոշվող անհատներ :
Սակայն մեր հասարակության ընկալումներում ներկա համակարգն արագ գլորվում է ստորոտից էլ անդին՝ «Առաջ լավ էր. սովորում էիր դպրոցում, իսկ հետո կարող էիր էդ սովորածովդ աշխատել կամ շարունակել սովորել՝ ավել լավ աշխատանքի ակնկալիքով: Մարդուն էլ ի՞նչ է պետք»: Ու թեև ընկալումները կարող են և սուբյեկտիվ և խաբուսիկ լինել, վիճակագրությունն ապահովում է անհրաժեշտ օբյեկտիվություն. 2007թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթության զարգացման ինդեքսով Հայաստանն աշխարհում 29-րդ երկիրն էր, 2012թ.-ին՝ 52-րդը: Մաթեմատիկայի և բնագիտության գիտելիքների TIMSS միջազգային ստուգատեսում հայաստանցի դպրոցականների 2011թ. ցուցանիշները նկատելիորեն զիջում են 2003թ. և 2007թ. ցուցանիշներին։
Թվում է, թե կրթական համակարգի ծանրությունը ոչ մի կերպ չի թեթևանում քսանամյա սիզոփոսյան ջանքերի արդյունքում: Քսան տարի շարունակ դպրոցները «բարեփոխվում» են անգլո-սաքսոնական կրթական մոդելով, որի ազատական էական սկզբունքներից հաջողությամբ կարողացանք փոխառել օրինակ՝ էլիտիզմը, մինչդեռ որակի ապահվման գործում կարևորագույն մեկ այլ սկզբունք՝ մրցակցությունը մնաց արհամարված: Փոխառեցինք էլիտիզմի սնափառությունը ու մերժեցինք ինդիվիդուալիզմի քննադատական ու ռացիոնալ, գիտելիքահեն մտածողությունը: Արդյունքում, ունենք մայրաքաղաքային «տռզած հնդկահավեր» ու նվաղած ու հոգեվար սահմանամերձ դպրոցներ մի երկրում, ուր բնակչության զգալի հատվածը աղքատության շեմին է:
Մշակեցինք երեխայակենտրոն, միջազգային բոլոր ստանդարտներով՝ փայլուն օրենսդրական փաստաթղթեր ու կրթական չափանիշներ, բայց բազմաքանակ դպրոցներում մոռացանք հանել նստարանների մեխերը, կրթել ու վերապատրաստել ուսուցչին՝ 21-րդ դարի երեխա կրթողին, մոռացանք ինչպես հարկն է օգնել տնօրեններին և խորհուրդներին ինքնուրույն կառավարել: Ակտիվ գործողությունների, միջոցառումների հորձանքում մոռացանք, թե ինչու ենք այդ ամենն անում: Մոռացանք կրթության մեր տեսլականը: Մոռացանք անկախության սկզբնավորման հիանալի պտուղներից մեկը՝ երկխոսելու հմտությունը: Ամեն մեկս մեր տեղում «բարեփոխում ու բարեփոխվում» էինք, բայց մոռանում էինք իրար հետ խոսել, թե ինչ ենք անում ու ինչու:
Այսօր նորից հայտնվել ենք լեռան ստորոտում, բայց, իր տարբերություն 90-ականների, այսօր հստակորեն առանձնանում է հանրակրթության պահանջատերերի երեք խումբ. առաջինը կարևորում է անհատի զարգացումը, երկրորդը, ցանկանում է շուկայում մրցունակ անհատ ձևավորել և երրորդն ու ամենամեծը, որ գերադասում է կրթվել իներցիայի ուժով, կրթությունը ընկալելով ոչ թե ինքնաառաջադրած «ինչուին» պատասխանելու միջոց, այլ լուռ համաձայնությամբ ընդունված մի դեղատոմս: Դեղատոմս, որի նպատակը վաղուց մոռացվել է, իսկ հիշելու ցանկություն էլ՝ չկա:
Այս խմբերից յուրաքանչյուրը փորձում է յուրովի բավարարել կրթվելու իր կարիքը, սակայն հանրակրթության որակը մնում է անբավարար: Հատկանշական է, որ ամենադժգոհը, թերևս, հենց իներցիոն մեծամասնությունն է: Սակայն այս դժգոհությունը դեռևս այն աստիճան չի նյութականցվել, որ կրթական գործընթացում ակտիվ տարբեր դերակատարները փոխադարձ մեղադրանքի արատավոր շրջանից դուրս գան դեպի հանրային դիսկուրսի մակարդակ, որտեղ կսկսվի մտքերի, և ոչ թե անհատների բախում:
Իսկ մտքի պակաս Հայաստանում չկա: Քսան տարին պատասխաններ հասցնելու համար բավարար ժամանակահատված էր: Նման մի շարք պատասխաններ արդեն իսկ շրջանառվում են մասնագիտական համայնքում, այսպես՝
Լուծումներ կարծես կան: Կան նաև մարդիկ, ովքեր պատրաստ են իրականացնել դրանք: Բայց պակասում են նրանք, ովքեր կորոշեն, որ այս կամ այլ լուծումները պետք է իրականացնել, որոնք տեր կկանգնեն այդ որոշմանը խիստ դիմադրողունակ և վերարատադրվող համակարգում: Գրեթե բոլորը համաձայն են, որ իրավիճակը վատ է: Մի մասն այդ իրավիճակը փոխելու լուծումներ ունի, սակայն չգիտե, թե ով է այն առաջնորդը, ում պետք է հետևեն կարող և ունակ հետևորդները: Ֆորմալ կառույցներ կան, որոնք նախորդ քսան տարիներին փորձում էին «ժայռը» վեր հանել՝ Կրթության և գիտության նախարարությունը, Կրթության ազգային ինստիտուտը, և այլ կառույցներ: Բայց չկար և չկա առաջնորդ, որը կկարողանա հաղորդակցվել այս փոփոխություններն անմիջականորեն իրականացնողների հետ՝ փորձելով նրանց դարձնել վստահելի ու հավատարիմ հետևորդներ, որոնք նույն արժեքներն ու տեսլականն ունեն, թեև՝ դրանց հասնելու տարբեր միջոցներ: Չկար և չկա պատշաճ երկխոսություն: Միգուցե ամենաէական փաստը, որն անտեսում ենք. կրթական բարեփոխումների արդյունքները երևում են երկարաժամկետ ապագայում, իսկ այս արագ փոփոխվող դարում ոչ ոք այդ տեսլականը հավատարմորեն կրելու ներուժն ու պարտաստակամությունը Հայաստանում չի ստանձնել: Ոչ ոք հաշվետու չի եղել և չի ցանկանում լինել:
Իսկ մտքերն անէանում են, եթե իրենց բաժին օրերում չեն նյութականացվում, թեկուզ սխալներով, սակայն պատրաստակամությամբ՝ այդ սխաների համար պատասխանատվություն կրելու, դրանցից սովորելու, ուղղելու և առաջ շարժվելու:
Համառոտագիրը մշակվել է 2013թ-ի նոյեմբերի 7-ին կայացած` «Ինչպիսի՞ հանրակրթական համակարգ ու գործընթաց ենք ցանկանում տեսնել Հայաստանում 2020 թվականին» թեմայով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին կրթության ոլորտի աշխատակիցներ, անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։
ավելին >>
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ «Երիտասարդ, ակտիվ, լսելի» Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց
|
|
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում: |
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։