- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Հեղինակ՝ Ռիմա Խալաթյան
28.09.2012
«Եվրոպան պետք է որոշի, իր կողմից դավանած արժեքներն են կարևոր, թե՞ ԼՂ հակամարտության շուրջ ձևավորված դիվանագիտական խաղերը: Առայժմ Եվրոպան ընտրել է երկրորդ տարբերակը:»
«ԼՂ հիմնախնդիրը և Եվրոպան», ՄԶՄԿ, 2007թ.[1]
Եվրոպայի լռության մասին դեռևս 2007թ. գրված այս համառոտագիրը կարծես չի կորցրել իր հրատապությունն ու արդիականությունը: Եվրոպան, շարունակելով այս նույն քաղաքականությունը, աշխարհի առաջ կորցնում է օրենքի և մարդու իրավունքների պաշտպանի հայրենիք լինելու դեմքը և, կարծես, փոքրիկ-փոքրիկ քայլերով մոտենում է գահավիժող անդունդին:
2004թ.-ին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանելու համար Հունգարիայի դատարանը Ադրբեջանի բանակի սպա Ռամիլ Սաֆարովին ցմահ ազատազրկման էր դատապարտել: Ադրբեջանին արտահանձնելուց հետո, սակայն, Իլհամ Ալիևը ներում էր շնորհել մարդասպանին: Նույն օրը՝ օգոստոսի 31-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին:
«Իրենց այս համատեղ գործողություններով Հունգարիայի և Ադրբեջանի իշխանությունները դուռ բացեցին նման հանցագործությունների կրկնության համար: Այս որոշմամբ նրանք ուղերձ են տալիս մարդասպաններին: Նրանք այսուհետև գիտեն, որ էթնիկ կամ կրոնական ատելության հողի վրա կատարված սպանությունը կարող է անպատիժ մնալ: Ես դա հանդուրժել չե՛մ կարող: ՀՀ-ն դա հանդուրժել չի՛ կարող: Հայ ժողովուրդը դա չի ներելու»,- հայտարարեց ՀՀ նախագահը:[2]
Ռ. Սաֆարովի արտահանձնումը ու ազատ արձակումը դժգոհությունների մեծ ալիք բարձրացրեց հայերի շրջանում: Կազմակերպվեցին հայերի բողոքի ակցիաները տարբեր երկրների հունգարական դեսպանատների և հյուպատոսական ներկայացուցչությունների առջև: Հասարակությունը և պաշտոնական Երևանը պահանջում էին միջազգային կառույցների արձագանքը և ակնկալում համապատասխան գործողություններ:
Բաքվում մարդասպանին դիմավորեցին ինչպես հերոսի, սակայն Եվրոպան լռում էր: Ռ. Սաֆարովը դարձավ ոչ միայն եվրոպական արդարադատության անաչառության ու անկաշառության փոփոխականության ցուցիչը, այլև համամարդկային արժեքներ դավանող Եվրոպայի անվտանգության գաղափարի ու սկզբունքների ամոթն ու խարանը:[3]
Եվրոպայի ձայնը լսվեց միայն այս հանցավոր գործողություններից ուղիղ 14 օր անց: Սեպտեմբերի 13-ին Եվրոխորհրդարանը արտահերթ բանաձև ընդունեց Ռ. Սաֆարովի գործով: Այս բանաձևով նա դատապարտեց Ադրբեջանի նախագահի գործողությունները՝ Ռ. Սաֆարովին ազատ արձակելու կապակցությամբ, սակայն արդյո՞ք մեզ՝ հայերիս բավարար է այս զուտ խոսքերը՝ թղթի վրա գրված բառերը: Միանշանակ ո՛չ:
Այս արտահերթ բանաձևից կարելի է ընդգծել միայն 2-րդ կետը, որտեղ առանձնապես ասվում է « (Եվրախորհրդարանը) քննադատում է Ադրբեջանի նախագահի ԵՄ անդամ երկրում պատիժը կրող դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներելու որոշումը, գնահատում է այն որպես ժեստ, որն ուղղված է էլ ավելի սրելու երկու երկրների միջև առկա լարվածության էսկալացիան, և, որը ավելի է սրում անարդարության զգացումը, այդպիսով ավելի մեծացնելով երկու երկրների միջև առկա անդունդը։ (Եվրախորհրդարանը) մտահոգված է այն փաստով, որ այդ գործողությունը վտանգում է հանրությունների հաշտեցման բոլոր գործընթացները և կարող է վնասել հնարավոր ապագայի խաղաղ հարաբերությունները տարածաշրջանի քաղաքացիների միջև:»[4]
Այո՛, Եվրոխորհրդարանը քննադատում է Ադրբեջանի կամակոր նախագահի արարքները և դրանք գնահատում որպես արարք, որը ուղղված է տարածաշրջանում լարվածության թուլացման դեմ, սակայն այս նույն Եվրոխորհրդարանը և Եվրոպան «քննադատելուց» և «մտահոգված» լինելուց բացի ոչ մի այլ քայլ չի ձեռնարկում, թողնելով որպեսզի տարածաշրջանում երկու հարևանների միջև ատելությունը օրըստօրե ավելանա:
Արդարացնելով վայրագ մարդասպան Սաֆարովին՝ հարևան Ադրբեջանի նախագահը կարծես ուզում էր ևս մեկ անգամ փորձել միջազգային հանրության արձագանքը: Արդյո՞ք այն կլինի այնքան խուլ որքան 2005թ. Ջուղայի հայկական հուշարձանների ոչնչացման ժամանակ, կամ երբ Ալիևը հայտարարեց, որ Երևանը և Հայաստանի Հանրապետության տարածքը ադրբեջանական են, և վերջապես արդյո՞ք այն կլինի այնքան խուլ, որքան Հիլարի Քլինթոնի այս տարվա հունիս ամսին Հայաստան այցի ժամանակ, երբ խախտվեց հրադադարի ռեժիմը, ոչ թե շփման գծում, այլ Հայ-ադրբեջանական սահմանին, որի հետևանքով սպանվեցին հայ զինվորներ: Ակնհայտ է դառնում, որ տեսնելով նման հանդուրժողականություն «մեծն ստրատեգը» ինչպե՜ս կարող էր հայտարարություններից հետո չանցնել գործողությունների:
Այս ամենից հետո, եթե Եվրոպան և Եվրոպական հեղինակավոր կառույցները բացի հայտարարություններ անելուց, հստակ քայլեր չձեռնարկեն Ադրբեջանի հանդեպ, ապա կարող ենք հանգիստ խղճով կարդալ Եվրոպական արդարադատության և մարդու իրավունքների պաշտպանի մահախոսականը: Ադրբեջանի նման երկիրը պետք է արժանանա քաղաքակիրթ աշխարհի դատապարտմանը: Եվ Եվրոպան վերջնականապես իր համար պետք է որոշի արդյո՞ք նա պատրաստ է իր ընտանիքի գրկում պահել մի երկրի, որտեղ հերոսացնում են էթնիկ հողի վրա քնած մարդուն գազանաբար սպանած հանցագործին:
[1] ԼՂ հիմնախնդիրը և Եվրոպան, http://ichd.org/?laid=2&com=module&module=static&id=354
[2] ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ, http://www.president.am/hy/statements-and-messages/item/2012/08/31/President-Serzh-Sargsyan-speech-ambassadors/
[3] Սաֆարովի արտահանձնումը երկկողմանի պարտություն էր. Հայկ Դեմոյան, http://haynews.am/hy/1346429706
[4] European Parliament resolution on Azerbaijan: the Ramil Safarov case, http://www.europarl.europa.eu/sides/getDoc.do?type=MOTION&reference=P7-RC-2012-428&language=EN
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։
ավելին >>
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ «Երիտասարդ, ակտիվ, լսելի» Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց
|
|
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում: |
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։