- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
2021 թվականին Հայաստանի հանրակրթության համակարգում հաստատվեց նոր չափորոշիչ, որը նպատակ ուներ հիմք դնելու կրթության զարգացման նոր դարաշրջանին։ Այս փոփոխությունն ուղղված է ուսուցման բովանդակության վերափոխմանը, որը շեշտադրում է ստեղծագործական մտածողության, գիտելիքի խորացման և նորարարական մոտեցումների կարևորությունը։ Նոր չափորոշիչը նախատեսում է կրթության մեջ ձևավորել միջավայր, որտեղ գիտելիքը փոխանցվում է ոչ միայն որպես փաստերի համախումբ, այլև՝ որպես անհատի հոգևոր և մտավոր աճի գործընթաց:
Եթե նախորդը հիմնված էր գիտելիքների վրա, ապա հանրակրթության պետական նոր չափորոշիչը ելնում է կարողունակությունների վրա հիմնված մոտեցումից և ի թիվս այլոց, սահմանում է շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները' ըստ կրթական աստիճանների, ուսումնական բնագավառները, հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, ուսումնական պլանի և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքները, սովորողների գնահատման ձևերը, այսինքն այն ամենն, ինչով առաջնորդվելով, կրթության առանցքային դերակատարները, ներառյալ ուսուցիչը, պիտի ուղղորդվի՝ ձևավորելու սովորողի կարողունակությունները։
ավելին >>ՀՀ 2023-2025 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը Հայաստանի տնտեսության աճի մոդելը պայմանավորում է միջազգային մրցունակության աճով՝ որդեգրելով գիտելիքահենք և նորարարական տնտեսություն ձևավորելու տեսլականը և գիտելիքն ու նորարարությունը հռչակելով տնտեսական զարգացման հիմնական շարժիչ ուժ: Աճի մոդելի՝ ընտրված այս ուղղությունն այնքան գրավիչ է, որ առաջին հայացքից պետք է խնդիրների մասին չխոսենք, այլ պարզապես ավելացնենք մեր ջանքերը և դրանք ուղղենք բարձր տեխնոլոգիաների զարգացմանն ու դառնանք մրցունակ, արագ աճող երկիր։ Այնուամենայնիվ, հեռանկարային կայուն տնտեսական աճ ունենալու համար, անկախ ամեն ինչից, մեր հետևյալ մոտեցումները պարտավոր ենք վերանայել.
• սուբսիդավորումից դեպի մրցակցություն։
ավելին >>Դրամի կտրուկ արժևորումը ռիսկ է, որն արտահանողները չէին պլանավորել։ Ընդհանրապես կտրուկ տատանումները դժվար է կանխատեսել, իսկ նման դեպքերում կարևորվում են օպերատիվ մակարդակում ցուցանիշները դիտարկել կարողանալը, իրավիճակը գնահատելը, դրան ադեկվատ արձագանքելը։ Միշտ չէ, որ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունները նպաստում են միմյանց. նրանց և՛ արձագանքման ձևերն են տարբեր, և՛ ազդեցության հորիզոնն է տարբեր, և՛ տնտեսական ցիկլերի ժամանակ կարող են տարբեր՝ փոխադարձ չեզոքացնող կամ փոխլրացնող բնույթ ունենալ, երբ մեկը զսպող քաղաքականություն է վարում, մյուսն՝ ընդլայնող։ Հենց այդ ժամանակ է, որ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների ներդաշնակեցումը դառնում է կարևոր, և այսօր էլ դա արդիական է ու կարող է դառնալ փրկօղակ։ Սակայն կարևորագույն հարցը մնում է նույնը՝ ի՞նչ ցուցանիշների նայել և ինչպե՞ս գնահատել։ Փորձենք կատարել այդ վարժությունը՝ պնդելով, որ այս պահին հարկաբյուջետային քաղաքականությունը հրատապորեն պետք է զսպող դառնա, երբ բյուջեն ավելցուկային է պահվում՝ չծախսելու հստակ հանձնառությամբ, և այդ հավելյալ զսպված գումարների չափով ԿԲ-ն կարգավորիչ քայլեր է իրականացնում շուկայում՝ առանց լրացուցիչ գնային ճնշումների։
ավելին >>Հայաստանում արտարժույթի հրավառություն է: Ավելին, Ռուսաստանից Հայաստան տեղափոխված բնակչության կենցաղային և տնտեսական գործունեությամբ պայմանավորված՝ ներկայում տեղի է ունենում ոչ միայն արտարժույթի էական ներհոսք՝ արժևորելով դրամը, այլև ներքին պահանջարկի էական աճ: Այս գործոնների ազդեցությունը մեր բոլորի կյանքում շատ տեսանելի է: Մինչդեռ ցայսօր մենք չունենք մի այնպիսի նորմ, որը, հարկ եղած դեպքում, կսկսի գործել որպես կայունացնող գործոն՝ ապագա առավել վտանգավոր ռիսկերը մեղմելու բուֆեր ստեղծելու համար։
ավելին >>«Ամեն ինչ թանկացել է, օրը 5000 դրամով աշխատելու իմաստը ո՞րն է»։ «Այս աշխատավարձով էլ չի լինում ապրել, բարձրացրե՛ք մեր աշխատավարձը»։ «Ամբողջ օրը չարչարվեմ նույն բանը ստանա՞մ, երբ շաքարավազի գինը եսիմ ինչքան է դարձել արդեն»։ «Ավելի լավ է ես գնամ «յանդեքս» քշեմ, քան այդ գումարով ամբողջ օրը արևի տակ մեջքս ջարդեմ»։
ավելին >>2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։
ավելին >>
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ «Երիտասարդ, ակտիվ, լսելի» Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց
|
|
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում: |
Այս զեկույցը ներկայացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում 2024թ․ օգոստոսի 13-ին Գավառ խոշորացված համայնքում կազմակերպված համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքները։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։
Այս զեկույցը ներկայացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում 2024թ․ օգոստոսի 13-ին Գավառ խոշորացված համայնքում կազմակերպված համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքները։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։