- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Հայաստանի քաղաքական դաշտն անհիմն լավատեսության դեպքում անգամ դժվար կլիներ բարիդրացիական կամ ներդաշնակ անվանել: Դժվար է նաև առկա քաղաքական դիսկուրսն ապագայամետ կոչել: Լավագույն դեպքում «նորերը» լայն թափով շարունակում են «մերժել» հներին, «հները» շարունակում են արժանիորեն և ոչ արժանիորեն լուտանքներ հասցեագրել «նորերին»: Արդյունքում, հանդիսատեսի վերածված հասարակությունը շարունակում է զարմանալ, «որ այս աշխարհում ոչինչ չի փոխվում»… Սա մեր և ձեր այսօրվա քաղաքական իրականությունն է, որ մեծամեծ խոսքերի ներքո լավ թաքցրած մանկապարտեզ է հիշեցնում:
ավելին >>«Վաղը» միշտ էլ նուրբ խորհուրդներ է հղում ներկային: Կան մարդիկ, խմբեր, հասարակություններ, որոնք տեսնում, լսում ու հասկանում են անխուսափելի վաղվա ծածուկ շշնջանքը, կան նաև այնպիսիք, որոնք գլխակորույս մխրճվում են ներկայի հորձանուտ, ստեղծում նոր գալարապտույտներ, հենց իրենք դառնում հորձանք` հայացք անգամ չնետելով ապագայի բարեկամական խորհուրդներին:
Առաջին խումբ մարդիկ, խմբերը, իշխանությունները, ընդդիմությունները, հասարակությունները, որպես արդյունք, գործում են առավելապաշտություններից անդին սեգմենտներում, աշխատում են խուսափել անդառնալիության գծերից, հենվում են ինստիտուցիոնալ հիշողությունների վրա և դառնում «ապագան անցյալ գումարած ավելացված արժեքն է» հավատամքով ներկայի լավ կամ վատ ճարտարապետներ:
ավելին >>
Գնաճը, ...., աշխարհի ամենամեծ գողն է. այն թալանում է այրիներին, որբերին, պարտատերերին, թոշակառուներին, ֆիքսված եկամուտ ստացողներին։ Այն ավելի շատ հարստություն է շորթում, քան բոլոր գողերը, խաբեբաները և ավարառուները միասին։
Դոն Փաարլբերգ, «Գնաճի պատմություն»
Գնաճի մասին պատկերացումները փոփոխվում են ժամանակի ընթացքում։ Տարիներառաջ տնտեսագետների մոտ կար դիսկուրս, թե գնաճը սոցիալական վնասարարկողմից բացի ունի նաև արտադրության և տնտեսական աճի խթանման կողմ, հետևաբար երբեմն կարելի է թույլ տալ գնաճի ավելի բարձր մակարդակ՝ տնտեսականզարգացման խնդիրներ լուծելու համար։ Ժամանակը սակայն, ինչպես միշտ, ամեն ինչիր տեղը դրեց և կրկնվող ֆինանսատնտեսական ճգնաժամերը, սոցիալ-տնտեսականկատակլիզմներն ու առաջ գնացող տեսական միտքը հանգեցրին մեկ միասնականդիրքորոշման` գնաճը թշնամի է։ Այսօր արդեն շատերն են ընդունել, որ բարձր գնաճինպատակադրման մասին մտայնություններն իրականում սին են, վտանգավոր ու որևէլավ տեղ չտանող։
ավելին >>Երբ հարևան Ադրբեջանում իշխանությունը Ալիև հորից անցավ որդուն, Իլհամ Ալիևը հրապարակայնորեն խոսեց լրացուցիչ ժամանակի անհրաժեշտության մասին, ապա դադար վերցրեց Արցախյան հակամարտության շուրջ բանակցություններում։ Ալիև որդուն ժամանակ էր անհրաժեշտ, իշխանությունը կոնսոլիդացնելու, բանակցությունների էությունն ըմբռնելու, դրանք իմաստավորելու, իր դիրքերն ամրապնդելու համար։ Ժամանակը ցույց տվեց, որ Ալիևն այդ ամենն օգտագործեց դիրքերը կոշտացնելու, զինվելու, պատերազմելու, քաղաքացիական հասարակությունն Ադրբեջանում հիմնահատակ խորտակելու և դիկտատուրա հաստատելու համար։
Ժամանակը կարևոր ռեսուրս է, այն կարելի է «արագացնել» կամ «դանդաղեցնել»։ Հետհեղափոխական Հայաստանը նույնպես պետք է կարողանա ժամանակը ճիշտ կառավարել։ Ցանկացած իշխանափոխությունից, առավել ևս հեղափոխությունից հետո, իշխանությունը կոնսոլիդացնելու համար ժամանակ է անհրաժեշտ։
ավելին >>Ֆինանսական գրագիտության բարձրացումը երկարաժամկետ ու կարևոր խնդիր է։ Սակայն բնակչության մասին խոսելուց առաջ պարզ հարց է առաջանում, իսկ ինչպիսի՞ն է ֆինանսական գրագիտությունը հենց պետական համակարգում, կա՞ նման հետազոտություն։ Ոչ միայն ֆինանսաբանկային համակարգի մասնագետներն ու տնտեսագետները պետք է ունենան ֆինանսական գրագիտություն, այլև բոլորը, առաջին հերթին կառավարության անդամներն ու ԱԺ պատգամավորները, մարդիկ, որոնք բնակչության «ականջներն» ու «լեզուներն են»։ Մարդիկ, որոնք որոշումներ կայացնելիս չեն կրկնի Հայաստանի տնտեսական հրաշքի այն սխալը, որի պտուղները մինչև այսօր հիշում ենք ու զգում։
ավելին >>2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։
ավելին >>
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ «Երիտասարդ, ակտիվ, լսելի» Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց
|
|
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում: |
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։