ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 
16.11.2016

Կենտրոնական բանկ-կառավարություն հարաբերությունները են­թադրում են նաև դրանց իրացում, ինչի համար անհրաժեշտ է արդեն կոկրետ, պրոֆե­սիոնալ ու որոշ նրբություններ պարունակող գիտելիք։ Կենտրոնական բանկի հաշվապա­հու­թյունը տարբերվում է։ Ավելին, ստանդարտ կառավարման գիտելիքները սխալ դիտանկ­յուն կարող են ստեղծել հարկաբյուջետային և դրամավարկային  քաղաքականությունների շփման եզրը վերլուծելու համար։ Վերջերս հանրային օրա­կարգի թեմա դարձավ Կենտրոնական բանկի ծախսերի ու վնասի շուրջ էմոցիոնալ մեկ դիտարկում։ Առաջարկվում է նաև փոխել ԿԲ-ի վնասի հաշվետվությունը, քանի որ այն այս պահին չի արտացոլում իրականությունը ու շատ ավելի նվազ է, քան երևում է։

Ամբողջական ակնարկը կից ֆայլում 

19.08.2016

Պետական կառույցների կայացման ուղին թեև սկսվում է օրենսդրական ամրագրմամբ, սակայն դրան հասնելու համար մեծ ջանք է անհրաժեշտ։ Ամենադժվարը թերևս տվյալ կառույցի ինստիտուցիոնալ շահերին միտված համակարգ ստեղծելն է, զարգացնելը, ավանդույթ կերտելն ու խարսխելը։ Սույն ակնարկը նվիրում եմ կենտրոնական բանկի ձևավորման պատմական որոշ էպիզոդներին, որպես Հայաստանի տնտեսական պատմության էջ։

 ավելին >>
31.03.2016

­Վերջին 15 տարիներին ժողովրդագրությունը էականորեն փոխվել է։ Այսօր չենք կարող ապրել նույն կենցաղով, որով ապրել ենք երբ երեխա ենք ունեցել ու ընտանիքի մասին ձևավորվել են մեր պատկերացումները։ Մինչդեռ այս պատկերացումները մեզ առաջնորդեցին կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ կարծիք ու դիրքորոշում ձևավորելիս։ Մեր ապրելակերպը կտրուկ փոփոխությունների է ենթարկվում ու տարբեր քաղաքականություններում այդ փոփոխությունը հաշվի առնելը օրվա հրամայականն է։

 ավելին >>
29.03.2016

Բանկերը օրենքով պարտադրված «Ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքից ելնելով հաճախորդների անձնական տվյալներ են հարցնում։ Ցավոք, աշխատակիցները երբեմն ապաշնորհ են հարցերը տալիս կամ անձնական տվյալներից օգտվում, ինչը նյարդայնացնում է հաճախորդներին։ Մինչդեռ այս ամենն արվում է ահաբեկչության ֆի-նանսավորման և փողերի լվացման դեմ պայքարի օրենսդրության շրջանակներում։

 ավելին >>

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։